ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Բորիս Էյֆմանի ղեկավարած թատրոնի երևանյան հյուրախաղերը

Բորիս Էյֆմանի ղեկավարած թատրոնի երևանյան հյուրախաղերը
12.04.2016 | 23:46

Ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակա¬դե-միական թատրոնը:

Բորիս Էյֆմանը ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն:
Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով:
Ապրիլի 12-ին և 13-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով:
Ապրիլի 13-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա Բորիս Էյֆմանի թատրոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը և հանդիպում մտավորականների հետ:
Անվանի բալետմայստերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև կհանդիպի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Բորիս Էյֆմանի հետ Հայաստան կժամանի Լուզինյանների տոհմի ներկայացուցիչ, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով հիմնադրել է «Լուզինյան» բարեգործական հիմնադրամը: Նա Թբիլիսիում տեղադրված Սերգեյ Փարաջանովի արձանի նախագծի հեղինակն է:
Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին աջակցում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնին, «Երաժշտական օլիմպոս» նախագծին, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիային և Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնին, Պ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամին և «Ռուսական արվեստ» հրատարակչությանը:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ